Ռուսաստան-ՆԱՏՕ փոխադարձ վստահությունը հասել է ամենացած մակարդակին. Ս. Շոյգու
Ռուսաստանի Դաշնության և ՆԱՏՕ-ի միջև պայմանավորվածությունները օդում միջադեպերը կանխելու շուրջ սկզբունքայնորեն կարևոր են հատկապես ներկա պահին, երբ փոխադարձ վստահության մակարդակը իջել է նվազագույն աստիճանի։ Նման հայտարարություն է արել ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է Ria Novosti-ն։
«Մենք ցավում ենք, որ Բալթիկայի վրայով տրանսպոնդերի ներգրավվածությամբ ռազմական ավիացիայի ինքնաթիռների թռչելու վերաբերյալ Ֆինլանդիայի նախաձեռնությունը, որը հավանության էր արժանացել Ռուսատսանի նախագահի կողմի, արհամարհվել է ՆԱՏՕ-ի կողմից»,-հայտարարել է Շոյգուն /տրանսպոնդերը մոնիտորինգ իրականացնող սարք է, որն արագորեն արձագանքում է մոտեցող ցանկացած ազդանշանի/։