211652_close_icon
views-count1450 դիտում article-date 08:14 03-03-2015

ՀՀ միջազգային պահուստները հասել են վերջին մի քանի տարիների ամենացածր մակարդակին. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ այս տարվա հունվարին ՀՀ միջազգային պահուստների ծավալը կազմել է մեկ միլիարդ 351 միլիոն դոլար: Սա, փաստորեն, նոր հակառեկորդ է. ՀՀ միջազգային պահուստները հասել են վերջին շուրջ 6 տարիների ամենացածր մակարդակին: Այս մասին է վկայում Կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական վիճակագրությունը: Մեր երկրի միջազգային պահուստները սրանից ավելի քիչ 1 միլիարդ 258 մլն դոլար եղել են ճգնաժամային համարվող 2009–ի մայիսին: Սակայն, հաշվի առնելով այն տեմպը, որով նվազում են մեր պահուստները, կարելի է կանխատեսել, որ շատ շուտով այս հակառեկորդը թարմացվելու է։ Խնդիրն այն է, որ ընդամենը անցած տարվա դեկտեմբերին մեր միջազգային պահուստներում կար 1 մլրդ 489 մլն դոլար, այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում դրանք նվազել են 138 միլիոն դոլարով կամ մոտ 10%-ով: Իսկ անցած տարվա հունվարի համեմատ՝ մեր միջազգային պահուստները նվազել են 900 միլիոն դոլարով կամ 40%-ով: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր