18260 դիտում
22:55 25-04-2017
Հանձնարարվել է խիստ հսկողություն սահմանել դպրոցներում և մանկապարտեզներում ավարտական միջոցառումների առիթով հնարավոր դրամահավաքության դեպքերը կանխելու ուղղությամբ
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը զեկուցել է, որ «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերի միջոցով կատարված նվիրատվությունների շնորհիվ մայրաքաղաքի դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում են մասնակի նորոգման, բարեկարգման և գույքի ձեռքբերման աշխատանքները:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հանրությանը պարբերաբար ներկայացնել այդ մասով կատարված աշխատանքներն ու մեկ անգամ ևս հիշեցնել, որ ծրագրերին մասնակցությունը պարտադրված բնույթ չի կրում:
«Նախաձեռնության նպատակն ի սկզբանե եղել է կրթօջախներին ցուցաբերվող աջակցության թափանցիկության ապահովումը, ինչը, կարող ենք փաստել, որ այս ծրագրերի շնորհիվ հաջողվել է:
Ծրագիրը հիմնականում ուղղված է մանկապարտեզների և դպրցների նախկին շրջանավարտներին, ովքեր ցանկության դեպքում կարող են աջակցել իրենց հաճախած հաստատությանը՝ սեփական լուման ունենալով դրանց բարեկարգման հարցում:
Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր արդեն իսկ իրենց մասնակցությունն են ունեցել այս ծրագրերին` այդպիսով նաև ձևավորելով որոշակի մշակույթ՝ ապագա շրջանավարտների համար», - նշել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով մայիսի 26-ին նախատեսված Վերջին զանգի միջոցառումներին` Երևանի քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է համապատասխան աշխատանքներ տանել դրանց պաշտաճ կազմակերպման ուղղությամբ:
Հանձնարարվել է հսկողություն սահմանել նաև դպրոցներում ավարտական քննությունների պատշաճ կազմակերպման և անցկացման նկատմամբ:
Տարոն Մարգարյանը պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել նաև քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում ավարտական միջոցառումների առիթով հնարավոր դրամահավաքության դեպքերը կանխելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
3447 դիտում
17:12 02-05-2017
Սահմանվել է խիստ հսկողություն՝ դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու ուղղությամբ
Այս բաժնից
1207 դիտում
14:40 31-01-2025
Այսօր հրապարակված տեսանյութն իրականում ահազանգ է, որ Սյունիքի հանձնման գործընթացն արդեն մեկնարկել է
808 դիտում
13:59 31-01-2025
Երևանի ավագանին ընդունել է որոշումը. 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ