211652_close_icon
views-count2286 դիտում article-date 14:56 12-12-2016

Տարոն Մարգարյանը հանձնարարել է սահմանել խստացված հսկողություն` դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի վերահսկողության և հանրակրթության վարչություններին, ինչպես նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է հատուկ խստացված հսկողություն սահմանել՝ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում Ամանորի առիթով դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նմանատիպ նյութեր