211652_close_icon
views-count2081 դիտում article-date 17:15 25-04-2017

ՀՀ ԱԻՆ-ում ստորագրվեց սահմանամերձ համայնքների անվտանգության ամրապնդման համագործակցության հուշագիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 25-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում նախարար Դ. Տոնոյանի և «Պահապան» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ինգա Հարությունյանի կողմից ստորագրվեց Համագործակցության հուշագիր ՀՀ ԱԻՆ և «Պահապան» զարգացման հիմնադրամի միջև: Սույն հուշագրով ամրագրվում է նախարարության և հիմնադրամի միջև համագործակցությունը ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում դպրոցների ու մանկապարտեզների տարածքում գտնվող թաքստոցների վերանորոգման ծրագրի իրականացման գործընթացում: Ծրագրի շրջանակներում կողմերը կայցելեն Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ՝ թաքստոցների ընտրության և դրանց վերանորոգման կարիքները համատեղ գնահատելու համար: ԱԻՆ-ը կտրամադրի մասնագիտական խորհրդատվություն թաքստոցների և շահագործման վերաբերյալ: Հիմնադրամը կիրականացնի սահմանամերձ համայքների դպրոցների և մանկապարտեզների տարածքում գտնվող թաքստոցների նորոգումը և կահավորումը: Կիրականացվեն համատեղ միջոցառումներ և համապատասխան տեղեկատվության փոխանակում ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների երեխաների անվտանգության ոլորտում: Թաքստոցները կահավորված են լինելու խաղալիքներով, ջրի պաշարներով, գրքերով և հեռուստացույցով, ինչը հնարավորություն կտա մեղմելու երեխաների սթրեսային վիճակը թաքստոցում եղած ժամանակահատվածում: Նման թաքստոց արդեն կառուցվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: Նշենք, որ «Խաղաթաքստոց» ծրագրի շրջանակներում «Պահապան» զարգացման հիմնադրամը նախաձեռնել է նաև մասնավոր սեկտորի ներգրավումը ապահով և անվտանգ սահմանամերձ համայնքների կառուցման գործընթացում: «Օգնիր կառուցել հաջորդը» կարգախոսի ներքո միավորվելու են Երևանում գործող մի շարք սրճարաններ (շուրջ՝ 20), որոնց հաճախորդները հնարավորություն կստանան իրենց ներդրումն անել սահմանամերձ համայնքներում երեխաների անվտանգ ներկայի ապահովման հարցում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր