1482 դիտում
16:07 01-03-2017
ՀՀ տրանսպորտի նախարարության և «Կոնսել» ընկերության միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և «Philips Lighting» ընկերության Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ «Կոնսել» ընկերության միջև ստորագրվեց համագործակցության մասին հուշագիր, որով «Կոնսել» ընկերությունը սեփական միջոցներով «Philips» ընկերության արտադրած ժամանակակից էներգախնայող բարձրակարգ լամպերով կլուսավորի Նոր Հաճընի կամուրջը։
Հուշագիրը ստորագրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը և «Կոնսել» ընկերության հիմնադիր տնօրեն Արման Փափազյանը։
Ողջունելով համագործակցության այս ծրագիրը՝ Ա. Առաքելյանը նշեց, որ այն պետություն-մասնավոր հատված համագործակցության դրսևորում է, փոխադարձ շահագրգռվածությամբ ծրագիր:
«Կոնսել» ընկերության տեսանկյունից սա մարքեթինգային քայլ է, իսկ մեզ համար հնարավորություն՝ կամրջային բարդ ենթակառուցվածքն անվճար կահավորելու բարձրակարգ լուսատուներով»,-նշեց Ա. Առաքելյանը։
«Կոնսել» ընկերության հիմնադիր տնօրեն Արման Փափազյանը տեղեկացրեց, որ լուսատուները «Philips» ընկերության վերջին արտադրանքներից են, և սա ընկերության կողմից իր նոր արտադրանքը հայ հանրությանը ներկայացնելու միջոց է։
Ժամանակակից, էներգախնայող բարձրակարգ լամպերով Նոր Հաճընի կամուրջը սեփական միջոցներով լուսավորելու ծրագիրը նախարար Վահան Մարտիրոսյանին էր ներկայացվել մոտ մեկ ամիս առաջ՝ «Philips Lighting» ընկերության պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում։
Այլ մանրամասներ՝ տեսանյութում...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2683 դիտում
19:44 24-02-2017
ՀՀ կառավարության և «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
925 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
793 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
814 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը