211652_close_icon

Մարալիկ քաղաքի ծննդատունը, որն ունի ավելի քան 10 աշխատող, փակման եզրին է. «Ժողովուրդ»

views-count2622 դիտում article-date 10:36 25-04-2017
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի ծննդատունը, որն ունի ավելի քան 10 աշխատող, փակման եզրին է: Պատճառը ծնունդների քանակի նվազումն է, ինչի արդյունքում ծննդատան աշխատակիցները հայտնվել են անելանելի դրության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգել են ծննդատան աշխատակիցները` հայտնելով, որ իրենք արդեն երկու ամիս է, ինչ ստանում են 27 հազար դրամ աշխատավարձ: Բուժհաստատության ղեկավարությունը աշխատակիցներին ասել է, թե աշխատավարձերի նվազումը կապված է կուտակած պարտքերը մարելու անհրաժեշտութամբ, իսկ պարտքը մոտավոր հաշվարկներով մոտ 10-15 մլն դրամի է հասնում: «Մարալիկի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սուսաննա Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Եթե ծննդատունը շարունակի վնասով աշխատել, ապա կփակվի: Թող աշխատողները մի քիչ սպասեն, տեսնենք՝ ինչ կլինի: Ծնունդների թիվը կտրուկ նվազել է, ինչից նվազել է նաև ֆինանսավորումը: Իրենց աշխատավարձերի նվազումը պարտքերի հետ հեչ կապ չունի»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր