Նավթի համաշխարհային գները աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնյին բորսաներում նավթի գների աճ է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։
Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեսակի նավթի հունիս ամսվա մատակարարումների արժեքը բարձրացել է 0,49%-ով և 1 բարելի դիմաց կազմել 49,47 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի հունիս ամսվա մատակարարումների արժեքը բարձրացել է 0,47 %-ով և 1 բարելի դիմաց կազմել 51.84 ԱՄՆ դոլար։