Նավթի համաշխարհային գինը աճում է
WTI տեսակի թեթև նավթի գինը այսօր առավոտյան աճել է 1,86 $-ով և կազմել 57,12$` 1 բարելի դիմաց, հաղորդում է gazeta.ru-ն:
Ինչ վերաբերում է Brent տեսակի նավթին, ապա նրա գինն ավելացել է 1,97$-ով և կազմել 62,06$՝ 1 բարելի դիմաց:
Հիշեցնենք, որ նավթի համաշխարհային գնանկում սկսվեց այն բանից հետո, երբ ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում հրապարակվեցին տվյալներ, ըստ որոնց ԱՄՆ-ում տնտեսական կտրուկ աճ է արձանագրվել:
Ըստ տեղեկություների՝ ԱՄՆ-ի տնտեսությունը վերջին 11 տարվա մեջ ամենաարագ աճն է ունեցել: ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը երեկ վերանայեց երրորդ եռամսյակում տրված մինչև 3,9 % ՀՆԱ-ի աճի գնահատականը՝ գնահատելով այն 5%: