Մոսկվայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցույց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ անց է կացվել բողոքի ցույց:
Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Ցուցարարները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ցույցին ելույթ են ունեցել հայ համայնքի ազգային, մշակույթային, քաղաքական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Բորիս Չերնիշևի խոսքով` այս օրը ամբողջ աշխարհը սգում է ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև բոլոր ցեղասպանությունների համար, որոնք կատարվել են մինչ օրս: