ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, միակողմանի փակ են Օձունի ոլորանները
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ի ժամը 15:30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
[color=#CC0000]
Լոռու մարզի Օձուն գյուղի առաջին ոլորանին «Reno» մակնիշի C688 ET 750 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան, չկարողանալով շրջանցել ոլորանը, միակողմանի փակել է ավտոճանապարհը: [/color]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: