ՌԴ Հարավային ռազմական օկրուգը հայտարարություն է տարածել Գյումրիում զինծառայողի սպանության կապակցությամբ
Հայաստանի Գյումրի քաղաքում ռուս զինծառայողի սպանությունը, նախնական տեղեկություններով, կատարվել է կենցաղային հողի վրա, հայտնում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգը:
«Նախնական տվյալներով սպանությունը կատարվել է կենցաղային հողի վրա»,- ասվում է Օկրուգի հայտարարության մեջ:
Նշվում է, որ շաբաթ, ապրիլի 22-ին, տեղական ժամանակով 17:00-ին, զինվորական մասից ոչ հեռուքաղաքացիական անձը մահափորձ է կատարել ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայողի նկատմամբ: Նշվում է նաև, որ տեղի ունեցածի փաստով Ռազմական օկրուգի շտաբի հրամանատարությունը քննություն է տանում ՀՀ իրավապահ մարմինների հետ համատեղ:
«Սպանության մեջ կասկածվողը ձերբակալված է»,- ասվում է հայտարարության մեջ: