211652_close_icon
views-count12598 դիտում article-date 20:04 21-04-2017

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի առաջնությունը. մեր մեդալները 14-ն են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի առաջնությունը՝ պատանիների, աղջիկների, երիտասարդների միջև, որին, ի թիվս 25 պետության 200 մարզիկների մասնակցում էին նաև Հայաստանի հավաքականները: Ինչպես արդեն տեղեկացրել էինք մրցումների առաջին և երկրորդ օրերին մերոնք նվաճել էին 12 մեդալ, որից երկուսը ոսկե, երեքն արծաթ, յոթը՝ բրոնզե: Մեր մարզիկների համար պակաս բարեհաջող չէր նաև երրորդ օրը, երբ պատվո երրորդ հարթակին կանգնեց երիտասարդական առաջնության 57 կգ քաշային Էրիկ Հարությունյանը, երկրորդին՝ 74 կգ քաշային Սամվել Խաչատրյանը: Շնորհիվ մեր մարզիկների ձեռքբերումների՝ Հայաստանի սամբոյի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 3-րդ, երիտասարդականը՝ 2-րդ հորիզոնականը: [b][u]Ստորև ներկայացնում ենք մեր բոլոր հաղթողներին և մրցանակակիրներին.[/u][/b] [b]Պատանիներ[/b] Գասպար Հայրապետյան՝ 52 կգ-բրոնզ Նարեկ Դալլաքյան՝ 60կգ-արծաթ Սերգեյ Պողոսյան՝ 65 կգ-բրոնզ Բորիս Շատվերյան՝ 75 կգ-ոսկի Կարեն Հովհաննիսյան՝ 81 կգ-արծաթ Անի Տեր-Հարությունյան՝ 44 կգ-բրոնզ Վարսիկ Գրիգորյան՝ 52 կգ-բրոնզ [b] Երիտասարդներ[/b] Ֆելիքս Դանիելյան՝ 48 կգ-բրոնզ Արթուր Մանուկյան՝ 52 կգ-բրոնզ Էրիկ Հարությունյան՝ 57 կգ-բրոնզ Սամվել Խաչատրյան՝ 74 կգ-արծաթ Վահագն Չալյան՝ 82 կգ-բրոնզ Գրիգոր Սահակյան՝ 90կգ-ոսկի Աննա Մկրտչյան՝ +80կգ-արծաթ Մեր պատվիրակությունը հայրենիք կվերադառնա ապրիլի 22-ին ժամը 23:50՝ Կիև-Երևան չվերթով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր