Ռուսաստանում զինված հարձակում է տեղի ունեցել Անվտանգության դաշնային բյուրոյի շենքի վրա. կան զոհեր
Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում անհայտ անձը՝ զինված հրազենով, կրակոցներ է արձակել ՌԴ Անվտանգության դաշնային բյուրոյի շենքի ընդունարանում, ինչի հետևանքով զոհվել է աշխատակիներից մեկը և 1 այցելու։
Հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել ևս 1 մարդ, հաղորդում է Roabalt-ը։
Հանցագործը ոչնչացվել է։
Ըստ Ria Novosti-ի՝ հանցագործին դեռևս անհայտ պայմաններում հաջողվել է անցնել տեխնիկական վերահսկման գոտին և հայտնվել ընդունարանում՝ հրազենով, ու սկսել է անկանոն կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ։
Ըստ տեղեկությունների՝ վիրավորը ԱՊՀ երկրներից մեկի քաղաքացի է։