211652_close_icon
views-count2164 դիտում article-date 18:37 20-04-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 19-ից 20-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 19-ից 20-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքերը բացահայտվել են: Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք: Բացահայտվել է գողության 11, խարդախության 13, գույքի դիտավորությամբ ոչնչացման, համակարգչային հանցագործության, խուլիգանության, ապօրինի ծառահատման և կաշառակերության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր