Հունաստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կա 4 զոհ, 1 վիրավոր
Հունաստանի հյուսիս-արևելքում ռազմական UH-1H ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով կա 4 զոհ, ևս մեկը հոսպիտալացվել է:
Ուղղաթիռը վայր է ընկել Սարանտապորուի տարածքում: 4 զոհվածները զինծառայողներ են, իսկ վիրավորը կին է, ով նույնպես զինծառայող է: Նա այս պահին գտնվում է հիվանդանոցում: Նրա վիճակը կայուն է:
Հունաստանի պաշտպանության նախարարությունը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:
Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: