Վիդալը, Լևանդովսկին ու Տիագոն ներխուժել են մրցավարական սենյակ և վիրավորել մրցավարներին
«Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումից (2:4) հետո «Բավարիայի» խաղացողներ Արտուրո Վիդալը, Ռոբերտ Լևանդովսկին ու Տիագո Ալկանտարան ներխուժել են մրցավարական սենյակ:
Նրանք մտել են մրցավարների հանդերձարան և վիրավորել նրանց: Նշվում է, որ ֆուտբոլիստներին այնտեղից դուրս են հանել ոստիկանները, որպեսզի կանխարգելեն հետագա զարգացումները:
Նշենք, որ խաղից հետո բազմաթիվ դժգոհություններ են առաջացրել մրցավարական որոշումները` Վիդալին խաղադաշտից հեռացնելու և խաղից դուրս վիճակից Ռոնալդու խփած գոլը հաշվելու համար: