211652_close_icon
views-count5902 դիտում article-date 22:54 25-05-2017

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի Մեջլիսի էներգետիկայի հանձնաժողովի նախագահ Ֆերեյդուն Հասանվանդի և հանձնաժողովի անդամների հետ

Մայիսի 24-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց Իրանի Մեջլիսի էներգետիկայի հանձնաժողովի նախագահ Ֆերեյդուն Հասանվանդի և հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ էներգետիկ ծրագրերը և համագործակցության հնարավորությունները՝ անդրադառնալով բազմակողմ համագործակցության նախագծերին: Նույն օրը դեսպան Թումանյանը հանդիպում ունեցավ նաև Իրանի Մեջլիսի գյուղատնտեսության, ջրի և բնական պաշարների հանձնաժողովի նախագահ Ալի Մոհամմադ Շաերիի և հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանը, ընդգծելով գյուղատնտեսության ոլորտում Հայաստան-Իրան համագործակցության մեծ ներուժի առկայությունը, կարևորեց Հայաստանում համատեղ գյուղատնտեսական և գյուղմթերքների վերամշակման արտադրությունների հիմնումը և ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության հնարավորությունները: Քննարկվեցին նաև խորհրդարանական խմբերի փոխայցելությունների կազմակերպման, խորհրդարանական համագործակցության ակտիվացման խնդիրները:

Նմանատիպ նյութեր