Ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ
Ապրիլի 17-ին, ժամը 20:12-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի դաշտամիջյան հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Վարդենիս-Նորակերտ ավտոճանապարհի 14-րդ կմ-ի արգելափակումից դուրս են բերել Հ. Շ.-ին պատկանող «Lexus470» մակնիշի 51 MU 555 պետհամարանիշով ավտոմեքենան: