Ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ
Ապրիլի 10-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի մոտակայքում, «ՄԱԶ» ակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՋՋ-ի օպերատիվ խումբը:
Հատուկ տեխնիկայի միջոցով Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել «ՄԱԶ» մակնիշի 32 UL 209 պետհամարանիշի (վարորդ՝ Դ. Բ.) բեռնատար ավտոմեքենան: