Պարարշավ` նվիրված Ավետման տոնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. EXCLUSIVE.am
Ապրիլի 7-ին Կարին ՀԿ-ի և Զուռնաչի բենդի նախաձեռնությամբ Երևանի կենտրոնում տեղի ունեցավ պարարշավ` նվիրված Ավետման տոնին:
Պարարշավը մեկնարկվեց Մարգարյան ծննդատանը հարող տարածքից, որտեղ ներկաները մայրության բերկրանքին սպասող և այն արդեն ապրած մայրերի համար կատարեցին «Արի իմ սոխակ» օրորոցայինը, որից հետո երգ ու պարով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ:
Անձրևային եղանակը արշավի մասնակիցներին չխանգարեց և հասան նախապես հայտարարված վերջնակետ:
EXCLUSIVE.am-ը ներկայացնում է պարարշավի ֆոտոռեպորտաժը:
Նյութը և լուսանկարները՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ