Կոտայքի մարզում 25-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է 44–ամյա վարորդի ВАЗ 2109-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ ապրիլի 12-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 18:00-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ, 25-ամյա Սեյրան Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի 33 PՏ 512 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Եղվարդ քաղաքի բնակիչ, 44-ամյա Գուրգեն Ռուբենյանի վարած ВАЗ 2109 մակնիշի 30 ՍԼ 386 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Գրիգորյանը, նրա կինը՝ նույն հասցեի բնակիչ, 42-ամյա Աստղիկ Գրիգորյանը և Mercedes-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 45-ամյա Գեորգի Մելոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդն ու վիրավոր ուղևոր Գ. Մելոյանը աշխատում են «Մոդուս Գրանում» ՍՊԸ-ում՝ որպես օպերատորներ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի