211652_close_icon

Արմավիրի մարզում ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի շտաբի պետը ВАЗ 21099-ով բախվել է հաստաբուն ծառին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count26343 դիտում article-date 12:31 16-04-2017
Երեկ՝ ապրիլի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: ժամը 23:50-ի սահմաններում Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի բնակիչ, 29-ամյա Դավիթ Ավետիսյանը իր վարած ВАЗ 21099 մակնիշի 34 NԼ 683 համարանիշի ավտոմեքենայով Երևան- Արմավիր ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, վարորդ Դ. Ավետիսյանը, նրա ուղևորներ, Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի բնակիչ, 20-ամյա Նարեկ Խաչատրյանը և վարորդի համագյուղացի, 29-ամյա Արթուր Սարիբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղեկալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտաի 1-ին վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Դ. Ավետիսյանը աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես գումարտակի շտաբի պետ, կոչումով մայոր է, իսկ վիրավորներից Ա. Սարիբեկյանը աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես դասակի հրամանատար: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր