26790 դիտում
17:38 15-04-2017
Արտակարգ դեպք Վանաձորում. նախկին ամուսինների վիճաբանությունն ավարտվել է ծեծով. կինը գործի է դրել շերեփը
Երեկ՝ ապրիլի 14-ին, ժամը 01։50-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Բազումի բաժին, որ «աջ ակնագնդի թափանցող վնասվածք հարցականով» ախտորոշմամբ շտապօգնության բուժբրիգադը իրենց մոտ է տեղափոխել Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի բնակիչ՝ 41-ամյա Արա Մելքումյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Սիրադեղյանի գխավորությամբ։
Հիվանդանոցում Ա. Մելքումյանը հայտնել է, որ վնասվածքը ստացել է ապրիլի 13-ին, ժամը 20։00-ի սահմաններում՝ վայր ընկնելու հետևանքով։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Բազումի ոստիկանները պարզել են, որ Ա. Մելքումյանը «Գյուլնազ տատու հեքիաթներն է պատմել»՝ փորձելով իրավապահներին մոլորեցնել։ Իրականում նա վնասվածքը ստացել է իր բնակարանում վիճաբանության ժամանակ՝ նախկին կնոջ՝ 34-ամյա Ռուզաննա Հարությունյանի կողմից, ով վիճաբանության ժամանակ խոհանոցից վերցնելով շերեփը՝ մի քանի անգամ հարվածել է Ա. Մելքումյանին։
Ոստիկանները հայտնաբերել են շերեփը, սակայն Ա. Մելքումյանը հրաժարվել է նախկին կնոջ վրա հաղորդում տալուց, իսկ նախկին կինն էլ ստորագրությամբ բաց է թողնվել։
Ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: