Ժանեթ Ջեքսոնն առաջին անգամ հրապարակել է իր նորածին որդու լուսանկարը
Աշխարհահռչակ երգչուհի, 50-ամյա Ջանեթ Ջեքսոնը, ով առաջին անգամ մայրացավ այս տարվա հունվարին, հրապարակել է իր նորածին որդու՝ Իսսայի լուսանկարը։
Ի տարբերություն այլ հայտնի երգիչ-երգչուհիների՝ ովքեր երկար ժամանակ իրենց երեխաների լուսանկարները չեն հրապարակում, երգչուհին դա չարեց և Instagram-ում տեղադրեց իր հետ որդու լուսանկարը։
Նշենք, որ նա ամուսնացել է քաթարցի միլիարդատեր Վիսսամ ալ-Մանոյի հետ։
Հրապարակումից մի քանի ժամ անց լուսանկարը հավաքել է ավելի քան 140.000 «լայք», իսկ մեկնաբանությունները անցել են 10.000-ի սահմանը։