Հյուսիսային Կորեան նոր ռազմտեխնիկա է ցուցադրել, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներ
Հյուսիսային Կորեայում այդ երկրի հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան օրվա կապակցությամբ անցկացված ռազմական շքերթում ցուցադրվել են մի քանի տիպի ռազմական տեխնիկաներ։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն։
Երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը անձամբ ներկա է գտնվել ցուցադրությանը, որը տեղի է ունեցել մայրքաղաք Փհենյանի կենտրոնական հրապարակում։ Քայլերթին մասնակցել են Հյուսիսային Կորեայի ցամաքային զորքերը, հատուկ նշանակության ջոկատները, ռազմածովային գումարտակները։
Ներկայացվել են «ցամաք-ցամաք» դասի միջին ու փոքր հեռահարության հրթիռային համակարգեր, միջցամաքային բալիստիկ հրթիռներ և ստորջրյա հրթիռներ։
Ներկա են գտնվել նաև մոտ 200 օտարերկրյա լրագրողներ։