211652_close_icon
views-count7457 դիտում article-date 16:12 05-03-2015

Գագիկ Ծառուկյանի քաղաքապետ փեսան ևս լքում է ԲՀԿ-ն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը, հայտարարել է, որ դուրս է գալիս ԲՀԿ-ից, սակայն մնալու է Աբովյանի քաղաքապետի պաշտոնում: ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանը եւս հայտարարել էր կուսակցության նախագահի պաշտոնը թողնելու եւ, առհասարակ, քաղաքականությունից հեռանալու մասին: Իսկ կուսակցության նախագահի պաշտոնում առաջարկել էր ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջեւ առաջացած լարվածությունից հետո կուսակցությունից դուրս էին եկել Արագած Ախոյանը, Գրիգորի Մարգարյանը, Հարություն Ղարագյոզյանը, Դավիթ Քոչարյանը, Մուշեղ Պետրոսյանը, Ռուստամ Գասպարյանը, Վարդան Օսկանյանը: Ավելին` ԲՀԿ-ականները հաստատել էին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւս լքելու է ԲՀԿ առաջնորդի պաշտոնը եւ վայր է դնելու պատգամավորական մանդատը:

Նմանատիպ նյութեր