12005 դիտում
15:07 14-04-2017
Կառավարության շենքի մոտ շարունակվեց տաքսու վարորդների բողոքի ակցիան՝ կապված լիցենզիաների ամսական վճարումները չկատարելու պատճառով խոշոր չափի տուգանքների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 14-ին, լիցենզավորման կարգի և խոշոր չափերի տուգանքների անվավեր ճանաչելու պահանջով կրկին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրեցին մի քանի տասնյակ տաքսու վարորդներ:
Նրանք հավաքվեցին «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ, այնուհետև լուսային ու ձայնային ազդանշաններով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ էլ ներկայացրեցին իրենց խնդիրները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանց պահանջը նույնն էր, ինչ երեկ. կրկին պահանջում էին անվավեր համարել լիցենզիայի ամսական վճարումները չանելու պատճառով կուտակված խոշոր գումարները և ստեղծել հավասար մրցակցային դաշտ՝ բոլորի համար:
Կառավարության մոտ պահանջեցին հանդիպում՝ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, սակայն՝ անարդյունք: Խոստացան, որ իրենց բողոքի ակցիան շարունակական բնույթ է կրելու, մինչև հասնեն արդարության:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
18962 դիտում
20:09 13-04-2017
Ինչո՞ւ էին մեծ թվով տաքսու վարորդներ հավաքվել կառավարության շենքի մոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ