211652_close_icon
views-count5601 դիտում article-date 22:30 13-04-2017

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Ապրիլի 13-ին, ժամը 20:04-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի վերջնամասում «Suzuki» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Suzuki» մակնիշի 34 DR 696 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Ապրիլի 13-ին, ժամը 17:08-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շենկանի գյուղի մոտակայքում «Կամազ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Կամազ» մակնիշի 65 SL 389 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր