211652_close_icon
views-count2570 դիտում article-date 10:36 13-04-2017

Եթե մտավորականությունը ճիշտ սերունդ է դաստիարակում, ապա հասարակությունը շատ արագ փոխվում է. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստի» հյուրն է «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը [b]– Այսօր իշխանությունը կամ որ նույնն է` իշխող ուժը, ուժեղ է առավել քան երբևէ: Հնարավո՞ր է նրան ներքևից ինչ–որ բան պարտադրել:[/b] – Ոչ թե իշխանությունն է առավել քան ուժեղ, այլ մենք ենք առավել քան տկար: Այն մտավորականությունն է իշանությանն այդպես ուժեղ դիտում կամ նրան այդպես ուժեղ դարձրել, որը, սեփական առաքելությունը թողած, դարձել է տրիբունա նույն այդ իշխանության համար: Իսկ եթե մենք կարողանանք այնպիսի մտավորականություն ունենալ, որը կդաստիարակի ու կձևավորի նոր, առողջ հասարակություն, ապա վստահ եմ, որ շատ արագ ամեն ինչ կփոխվի ու կընկնի իր տեղը: Եվ ասեմ, որ դա շատ կարճ ժամանակահատվածի խնդիր է, ու ոչ մի ողբերգական բան չկա դրանում, իհարկե, եթե մեր մտավորականությունն ուշքի գա: Եվ ոչ թե իշխանության ամեն զանգին հավաքվի ու ստորագրի ամեն թղթի տակ կամ դառնա նրա ամբիոնը: Եվ որպես խայծ օգտագործվի իշխանության ձեռքին` ժողովրդին կրկին խաբելու հարցում: Մինչդեռ փոփոխությունը մտավորականներիս մեջ է: Եթե մտավորականությունը փոխվում է, ճիշտ սերունդ է դաստիարակում և ճիշտ օրինակ է ծառայում մարդկանց համար, ապա հասարակությունը շատ արագ ինքն էլ է փոխվում: Իսկ եթե մեր մտավորականությունն էլ է ծախու, ապա գոնե ինձ համար իշխանություններից առավել վտանգավոր են հենց նրանք: Նրանք են մեղավոր ստեղծված վիճակի համար: Քանզի ազգի շահերը վաճառում են մի փափուկ տեղ ձեռք գցելու համար, իշխանության կողքին լինելու և նրա կերակրամանից օգտվելու համար»: [b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր