Միքայել Պողոսյանն իր շրջապատում լրատվամիջոցին է մեղադրում. Newsbook.am
Օրերս հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանն անձամբ է առաջարկել դերասան ու ռեժիսոր Միքայել Պողոսյանին ընդգրկվելու Երևանի ավագանու կազմում:
Պողոսյանը համաձայնել է, սակայն հետո, երբ լրագրողի հետ զրույցի շրջանակներում ինքն իր համար պարզել է, որ դա կարող է տեղի ունենալ ՀՀԿ ցուցակում հայտնվելուց հետո միայն, և որ նա արդեն կուսակցական ցուցակում է, նյարդայնացել է: Հայտարարել է, թե ինքը կուսակցական չէ, և երբևէ չի կարող առնչություն ունենալ ՀՀԿ-ի հետ, որ ինքն ու իր քաղաքը կապ չունեն կուսակցության հետ, ու, եթե գինը կուսակցականացումն է, ապա ինքը կհրաժարվի այդ մտքից և այլն, և այլն:
Դերասանի այս հայտարարությունները միարժեք չընկալվեցին հասարակության կողմից. այս աղմուկի մեջ անուշադրության մատնվեց մի շատ կարևոր հանգամանք:
Պողոսյանի հետ հարցազրույցի ժամանակ լրագրողը հիշեցրել էր, որ, օրինակ, Հրանտ Թոխատյանն այս անգամ որոշել է չառաջադրվել, որովհետև իր սպասելիքները չեն արդարացել, և այդ ամենը ժամանակի վատնում է: Միքայել Պողոսյանն էլ, որը Թոխատյանի մտերմագույն ընկերն է, ինչպես նաև գործընկերը, հակադարձել էր. «Ինձ համար հիմք չէ Թոխատյանի կարծիքը կամ գործունեությունը»: Ի տարբերություն Պողոսյանի` Թոխատյանը առանց մեկնաբանության էր թողել ընկերոջ կոշտ հայտարարությունն ու լրագրողին հիշեցրել էր, որ Միքայել Պողոսյանն իր ընկերն է:
Մանրամասներն՝ [url=http://newsbook.am/?p=103581%2Fmiqayel+poxosyan+ir+shrjapatum+lratvamijocin+e+mexadrum+&l=am]այստեղ[/url]