7249 դիտում
18:57 19-06-2018
Նիկոլ Փաշինյանը չի նշում «հակապետական քարոզչություն իրականացրած» լրատվամիջոցին՝ նրան չթիրախավորելու համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում նշել լրատվամիջոցին, որն, իր խոսքով, հակապետական քարոզչություն է իրականացրել, չթիրախավելու նկատառումով: «[url=https://armenpress.am/arm/news/938083.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերություն այցի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Լրատվամիջոցները պետք է ուշադիր լինեն ու պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց գործողություններին: Ես հասկանում եմ, որ նախկինում համապատասխան մարմինների կողմից ամեն ինչ ասվել է՝ ինչ ասել, ինչպես ասել: Ես ընդամենն ուզում եմ, որ այսօրվա իրավիճակը, երբ այսպիսի երևույթ չկա, ի չարս չօգտագործվի և հակապետական քարոզչություն չարվի: Ես չեմ ուզում կոնկրետ հասցեավորեմ, կստացվի, որ ինչ-որ մեկին ուզում ենք թիրախավորել»,-ասաց վարչապետը:
Նա հավելեց, որ պարզապես ահազանգ, խնդրանք ու կոչ է հնչեցնում, որ այդպես չվարվեն:
Հունիսի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։
Սա թերեւս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի' արեք։ Պարզապես մի' արեք»։
Նմանատիպ նյութեր
51371 դիտում
23:02 18-06-2018
Որոշ հեռուստաընկերություններ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել. Նիկոլ Փաշինյան
2872 դիտում
10:41 05-12-2018
Նիկոլ Փաշինյանը քարոզչություն է իրականացնում Երևանի մետրոպոլիտենում. ՈՒՂԻՂ
Այս բաժնից
721 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
619 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը