Ավիափոխադրման ոլորտում հայտնված «նոր» ընկերությունը գործել է 2007 թվականից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս մեծ շուքով ազդարարվեց նոր ավիափոխադրողի՝ «Տարոն-Ավիա» ընկերության մասին, որն այսուհետ թռիչքներ է իրականացնելու Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից:
«Ժողովուրդ»-ին երեկ ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան այս ավիաընկերության հետ կապված. պարզվում է՝ «Տարոն-Ավիա»-ն ՀՀ-ում գործել է դեռ 2007-ից, և ՎՊ-ն ավիացիայի ոլորտում արդեն 2009թ. անցկացված ստուգումների արդյունքում պարզել էր՝ սա մեկն է այն ընկերություններից, որոնք պետական բյուջե որևէ հարկ չեն վճարել:
Նշենք, որ «Տարոն-Ավիա»-ի միակ սեփականատերը Գառնիկ Պապիկյանն է, որը հաշվառված է Գյումրիում, նա նաև ընկերության տնօրենն է, ու նրա բնակարանն էլ գրանցված է որպես ՍՊԸ-ի իրավաբանական հասցե»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]