22603 դիտում
21:37 11-04-2017
ԱԱԾ հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները ձերբակալել են Մայա Բ.-ին 3500 դոլար կաշառք վերցնելիս
Վրաստանի Ազգային անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները ձերբակալել են Մայա Բ.-ին՝ մեծ չափերի խարդախության փորձի փաստով: Այս մասին հայտնում է [url=http://www.aliq.ge/%D5%AF%D5%B8%D5%BC%D5%B8%D6%82%D5%BA%D6%81%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B4%D5%A5%D5%B2%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1%D5%B6%D6%84%D5%B8%D5%BE-%D5%B1%D5%A5%D6%80%D5%A2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82%D5%A9/]aliq.ge[/url]-ն:
Քննությունը պարզել է, որ Մայա Բ.-ն խոստացել է Վրաստանի մի քաղաքացու աշխատանքի տեղավորել ԱԱԾ-ում, փոխարենը պահանջել 7.000 ամերիկյան դոլար: Միաժամանակ նա հստակեցրել է, թե աշխատանքի ընդունվելու համար անհրաժեշտ է գումարի կեսը վճարել նախօրոք:
Խաբեության միջոցով կասկածյալը քաղաքացուց ստացել է 3500 դոլար, գումարը վերցնելու պահին հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները ձերբակալել են նրան: Քննություն է տարվում մեծ չափերի խարդախության փաստով, մեղքն ապացուցվելու դեպքում Մայա Բ.-ին 6-9 տարվա ազատազրկում է սպառնում:
Նմանատիպ նյութեր
1575 դիտում
13:20 16-11-2022
Բացահայտվել են ՊՆ-ի պաշտոնատար անձի կողմից ընդհանուր 3500 դոլար կաշառք ստանալու դեպքեր. 4 անձ ձերբակալվել է
1315 դիտում
18:22 28-02-2023
Հիմնավորվել է, որ ՊՆ զորամասի հրամանատարը պահանջել է ընդհանուր 3500 ԱՄՆ դոլար կաշառք
Այս բաժնից
580 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել
1018 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին