27657 դիտում
12:14 18-09-2019
ԱԱԾ աշխատակիցները կաշառք վեցնելու կասկածանքով ձերբակալել են «Կոշ»-ի գաղութի պետին, իսկ Արթուր Գոյունյանը պայքարում է նման երևույթների դեմ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով մերկացվել ու ձերբակալվել է ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ, գնդապետ Լյովա Բաղդասարյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված համակարգի հնաբնակներից է:
Երբ կալանավայրերի վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը համակարգը մաքրում էր նման մարդկանցից, որոշ ֆեյսբուքյան օգտատերեր հայտնի «Խաթաբալա» ֆիլմի լացող կնանոց նման աղմուկ են բարձրացնում, թե՝ վայ, հարայ, Գոյունյանը համակարգի ողնաշարը ջարդում է, մինչդեռ նշանակված օրվանից Ա. Գոյունյանը փորձում է համակարգը մաքրել նման խորթ երևույթներից:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է ԱԱԾ լրատվական ծառայությունից պարզել, թե ինչքան գումար է պահանջել և ստացել «Կոշ» գաղութի պետը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
8273 դիտում
18:37 20-02-2020
ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանը ներկայացրել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
11002 դիտում
12:08 27-12-2016
ԱԱԾ-ն կաշառք ստանալու կասկածանքով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բաժնի պետերի է ձերբակալել
Այս բաժնից
2230 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)