1229 դիտում
18:20 11-04-2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին:
Վարչապետը ողջունել է Վրաստանի ԱԳ նախարարի և նրա գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Վրաստանը վստահելի բարեկամական հարաբերություններ ունեն:
Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել 2017 թ. փետրվարին Վրաստան կատարած պաշտոնական այցի արդյունքներից, որի շրջանակում Վրաստանի վարչապետի հետ քննարկվել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված կոնկրետ ծրագրեր: Այս առումով ՀՀ վարչապետը կարևորել է բիզնես կապերի խթանման, ինտեգրացիոն միավորումների և ազատ տնտեսական գոտիների շրջանակում համագործակցության, զբոսաշրջության և ՏՏ ոլորտներում փորձի փոխանակման, երիտասարդության շրջանում փոխճանաչելիության բարձրացման և այլ ուղղություններով նախանշված նախագծերի իրականացումը:
Միխեիլ Ջանելիձեն վերահաստատել է Վրաստանի վարչապետի շահագրգռվածությունը՝ ՀՀ կառավարության ղեկավարի այցի ընթացքում ձեռք բերված վերոնշյալ պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում: Նա ընդգծել է, որ Վրաստանը բարձր է գնահատում ՀՀ վարչապետի՝ կոնկրետ ծրագրերի և արդյունքների ուղղությամբ միասին առաջ շարժվելու մոտեցումը և արդեն իսկ որոշակի քայլեր է ձեռնարկում: Վրաստանի ԱԳ նախարարը նաև շնորհավորել է Կարեն Կարապետյանին՝ 2017 թ. խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու համար և փոխանցել Վրաստանի վարչապետի շնորհավորանքը Հայաստանի Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ ու բազմակողմ ձևաչափով տնտեսական համագործակցության ընթացքի շուրջ, անդրադարձել հետագա քայլերին: Կարեն Կարապետյանը և Միխեիլ Ջանելիձեն կարևորել են Իրանի հետ սահմանին Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումը, ինչպես նաև առաջիկայում Հայաստանում Վրաստանի բիզնեսի օրերի անցկացումը: Կողմերը համակարծիք են եղել, որ այս նախաձեռնություններն արդյունավետ հարթակ կլինեն երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու հնարավորություններին ծանոթանալու և դրանք ավելի հասանելի դարձնելու առումով:
ՀՀ վարչապետը և Վրաստանի ԱԳ նախարարը կարևորել են տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովումը:
Նմանատիպ նյութեր
5166 դիտում
17:12 03-09-2016
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեին
10847 դիտում
16:12 25-03-2016
Նախագահն ընդունել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին
Այս բաժնից
799 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
664 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
457 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը