5321 դիտում
21:05 10-04-2017
Մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունը` չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունը` չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու, ինչպես նաև բացօթյա ապօրինի առևտրի դեպքերը կանխարգելելու նպատակով:
Վերջինի մասով պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել շրջայցերն ու խստացնել հսկողությունը ոչ միայն փողոցներում, այլև բակային տարածքներում:
Աշխատակազմի առևտրի և սպասարկումների, առողջապահության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է նաև հետևողական վերահսկողություն իրականացնել բացօթյա սննդի կետերում սանիտարական պայմանների պատշաճ ապահովման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1388 դիտում
16:30 15-06-2015
Շարունակվում է ամենօրյա հսկողությունը աղբը չնախատեսված վայրերում թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ
9144 դիտում
21:03 26-07-2020
Այսուհետ տեսախցիկներն կարձանագրեն չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը
1179 դիտում
15:45 16-11-2015
Առավել կխստացվի հսկողությունը չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ
Այս բաժնից
850 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)