Մայրաքաղաքում մեծ թափով ընթանում են փողոցների ասֆալտբետոնե ծածկի նորոգման աշխատանքներ
Երևանում մեծ թափով ընթանում են փողոցների ասֆալտբետոնե ծածկի նորոգման աշխատանքներ, ինչի հետ կապված՝ Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է արածել։ Նրանում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի համաքաղաքացիներ,
մայրաքաղաքի գլխավոր և երկրորդական փողոցներում մեծ թափով ընթանում են Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով նախատեսված ասֆալտբետոնե ծածկի նորոգման և հիմնանորոգման աշխատանքները:
Սույնով պայմանավորված՝ ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»: