211652_close_icon
views-count2233 դիտում article-date 16:38 10-04-2017

ՀՀ Փաստաբանների պալատն արխիվի տարածք է նվեր ստացել

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատին Երևանի Զաքիյան 2 հասցեի շենքի համասեփականատեր «Գոհարիկ» ՍՊԸ տնօրեն Սամվել Խաչատրյանը արխիվի տարածք է նվիրել, հայտնում է ՀՀ ՓՊ մամուլի կենտրոնը։ Նվիրատվության ձևակերպումները կկատարվեն մոտ ապագայում: Արխիվի համար նախատեսված տարածքի հիմնանորոգման, կահավորման ծախսերը հոգացել է փաստաբանների պալատը: Այսօր տարածքի փաստացի հանձնման-ընդունման ակտ ստորագրելու ժամանակ Սամվել Խաչատրյանը նշել է, որ կարևորում է փաստաբանական կառույցի դերը և միշտ պատրաստ է իր օժանդակությունը ցուցաբերել Պալատին: Այդ պատճառով է նաև, որ ընդհանուր շենքի երեսպատման և բարեկարգման աշխատանքներ կատարելու ժամանակ փաստաբանների պալատին չի ներգրավել ծախսերի կատարմանը: Արա Զոհրաբյանը փաստաբանական համայնքի անունից շնորհակալություն է հայտնել Սամվել Խաչատրյանին արխիվի տարածք նվիրելու համար՝ հավելելով, որ այն կուտակված փաստաթղթերը պահեստավորելու առումով իսկապես անհրաժեշտ էր: Արխիվը ծառայելու է նաև որպես Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաթղթերի պահոց:

Նմանատիպ նյութեր