3959 դիտում
13:22 10-04-2017
Տարոն Մարգարյան. «Ապօրինի ծառահատում իրականացնողը պետք է ենթարկվի օրենքով սահմանված ամենախիստ պատժին»
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նախորդ օրը մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում կատարված ապօրինի ծառահատման [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/09/1063976/]դեպքին[/url]:
«Երեկ Դավթաշենում արձանագրված դեպքն ուղղակի վանդալիզմ է: Բոլորիդ է հայտնի ապօրինի ծառահատումների հետ կապված իմ դիրքորոշումը. ցանկացած նման դեպք պետք է օրենքով սահմանված կարգով պատժվի: Իսկ ա՛յս դեպքում ծառահատում իրականացնողները պետք է անպայման հայտնաբերվեն ու ենթարկվեն օրենքով սահմանված ամենախիստ պատժին:
Վարչական տույժի կիրառումն այս դեպքում բավարար չէ, և օրենքն էլ թույլ է տալիս նման դեպքերում քրեական պատասխանատվության ենթարկել օրինախախտներին: Ըստ այդմ հանձնարարում եմ աշխատակազմի բնապահպանության վարչությանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին Երևան քաղաքի ոստիկանութան հետ համագործակցված հայտնաբերել մեղավորներին և նյութերը փոխանցել Երևան քաղաքի դատախազությանը՝ համապատասխան ընթացք տալու համար:
Բոլորը պետք է իմանան, որ ցանկացած ապօրինի ծառահատում մեր կողմից երբեք չի արդարացվելու», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
1061 դիտում
14:29 15-10-2014
Կալանավորի բանավոր հաղորդումը վարույթն իրականացնողը չի արձանագրել և օրենքով սահմանված կարգով ընթացք չի տվել
1708 դիտում
17:09 17-08-2015
Պետք է հասնենք նրան, որ քաղաքացիներն աղբը թափեն սահմանված վայրերում, այլ ոչ թե որտեղ պատահի. Տարոն Մարգարյան
Այս բաժնից
988 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1003 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք