1058 դիտում
14:29 15-10-2014
Կալանավորի բանավոր հաղորդումը վարույթն իրականացնողը չի արձանագրել և օրենքով սահմանված կարգով ընթացք չի տվել
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Պարույր Փ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Պարույր Փ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի մարտի վերջերին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Մալաթիայի քննչական բաժնում քննվող քրեական գործով որպես կասկածյալ հարցաքննվելիս քննիչին բանավոր հայտնել է Երևանի գրավատներից մեկում իրեն ապօրինի ազատությունից զրկելու մասին, սակայն քննիչը հիշյալ հանգամանքը չի արձանագրել և օրենքով սահմանված կարգով ընթացք չի տվել:
Կատարվում է նախաքննություն: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից:
Նմանատիպ նյութեր
2476 դիտում
22:43 07-06-2018
Քաղաքացիների բարձրացրած հարցերին ՏԿՏՏ նախարարությունում ընթացք է տրվել օրենքով սահմանված կարգով
3386 դիտում
20:28 16-04-2019
Քաղաքացիների ահազանգերին ընթացք է տրվել օրենքով սահմանված կարգով. Տրանսպորտի նախարարություն
Այս բաժնից
922 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
790 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
811 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը