211652_close_icon
views-count7283 դիտում article-date 20:49 08-04-2017

ԿԸՀ-ն չի ընդունել «Քաղաքացի դիտորդ»-ի՝ ընտրախախտումների մասին դիմումները

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հայտարարել է, որ ԿԸՀ-ն չի ընդունում ընտրախախտումների վերաբերյալ իրենց դիմումները: «Այսօր՝ ապրիլի 8-ին, ժամը 15:08-ին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչը փորձել է ընտրախախտումների վերաբերյալ դիմումներ հանձնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, սակայն, չի կարողացել դա անել, քանի որ պահակակետի աշխատակիցն ասել է, թե ԿԸՀ-ն այսօր չի աշխատում, ուստի դիմումները կարող են մուտք արվել երկուշաբթի օրը: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն, այնտեղից ստացել է նույն պատասխանը՝ «փորձեք դիմումները մուտք անել երկուշաբթի»: Նախաձեռնության ներկայացուցիչը ժամը 16:15-ի սահմաններում դիմումները գցել է ԿԸՀ-ի արկղը և լուսանկարահանել է այն»,- նշված է նախաձեռնության տարածած հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր