211652_close_icon
views-count2752 դիտում article-date 14:20 08-04-2017

Փրկարարները բացել են բնակարանների դռները

Ապրիլի 8-ին, ժամը 09:54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակի դուռը փակվել է, երեխաները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի ննջասենյակի դուռը: *** Ապրիլի 8-ին, ժամը 01:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 33/1 շենքի բնակարաններից մեկի լոգարանի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում, փակ է նաև բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի և լոգասենյակի դռները. ներսում է գտնվել Ն. Շ.-ը:

Նմանատիպ նյութեր