Լոնդոնում վերջին 16 տարիներին 500 քրիստոնեական եկեղեցի է փակվել և բացվել 400-ից ավելի մզկիթ
Լոնդոնում 2001 թվականից մինչ այսօր 500 եկեղեցի է փակվել ու բացվել ավելի քան 400 մզկիթ ու իսլամիստական կենտրոն։ Տվյալները իր կայքում հրապարակել է Գեյնթսթոունի ինստիտուտը, հաղորդում է Interfax-ը։
Բացի այդ, Լոնդոնում գործում է 100 շարիաթի դատարան։
Հետազոտողների խոսքով՝ Մեծ Բրիտանիան ավելի ու ավելի է իսլամական դեմք ձեռք բերում, ինչը մտահոգիչ է։
Մտահոգիչ հանգամանքներից մեկն էլ, վերջիններիս խոսքով, այն է, որ հենց նախկին եկեղեցիներին շենքերն են վերածվում մզկիթների, իսկ իսլամ ընդունող բրիտանացիների թիվը էապես ավելանում է։