Վրաստանում կա 311 մզկիթ, սակայն Թուրքիայի տարածքում գոյություն չունի ոչ մի Վրացական եկեղեցի. Իլիա 2-րդ
Ամենայն վրաց պատրիարք Իլիա 2–րդ պաշտոնական այց է կատարել Թուրքիա: Նա այսօր՝ մայիսի 2-ին Անկարայում հանդիպել է Թուրքիայի կրոնական հարցերով ղեկավար Մեհմետ Գորդեզի հետ: Պաշտոնական հանդիպման ժամանակ նրանք քննարկել են երկու երկրների միջև կրոնական կազմակերպությունների, կրոնական-մշակութային և եկեղեցիների վերականգնման հարցեր:
Թուրքական կողմը ներկայացրել է Վրաստանի Աջարիայում գտնվող Ազիզի և Ախալցիխեյում գտնվող Ահմեդ մզկիթների հետ կապված խնդիրները: Նրանք նշել են, որ Վրացական կողմը պարտավորությունները չի կատարում այդ մզկիթների վերանորոգման հարցում:
Իր հերթին նրան հակադարձել է Իլիա 2-րդը նշելով, որ Վրաստանում կա 311 մզկիթ և կրոնական առումով մուսուլմանները ունեն բոլոր պայմանները, սակայն Թուրքիայի տարածքում գոյություն չունի ոչ մի Վրացական եկեղեցի: