211652_close_icon
views-count2971 դիտում article-date 20:20 07-04-2017

Երևանի մետրոպոլիտենում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

Սանկտ Պետերբուրգի ահաբեկչությունից հետո Երևանի մետրոյի կայարաններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, խստացվել է վերահսկողությունը: Ոստիկանությունը մետրոյում և գետնանցումներում ստուգում է կասկածելի քաղաքացիների պայուսակները և ուսապարկերը: Վերահսկողություն է իրականացվում նաև տեսանկարահանող խցիկների միջոցով: Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունում նշել են, որ «մետրոն ռազմավարական օբյեկտ է, մենք պետք է աչալուրջ լինենք»: «Նախազգուշական նման միջոցառումներն անհրաժեշտ են քաղաքացիների անվտանգության համար», – ասել է Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայության աշխատակիցն՝ ավելացնելով, որ նմանատիպ քայլեր են ձեռնարկել ԱՊՀ բոլոր երկրների մետրոպոլիտենները:

Նմանատիպ նյութեր