4176 դիտում
10:49 07-04-2017
Ջրառատի գործով հարցաքննվել է նաև Լյովա Երանոսյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ընտրություններում Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի երկու ընտրատեղամասերում հավաքած ձայների թվով առաջին տեղում ՀՀԿ-ն է, երկրորդ տեղում՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը: 14/51 և 14/52 ընտրատեղամասերում ՀՀԿ-ն հավաքել է 426 ձայն, իսկ «ՕՐՕ» դաշինքը՝ 178 ձայն:
Այս արդյունքը հետաքրքիր է այն առումով, որ Ջրառատը նախընտրական քարոզարշավի ամենաթեժ կետերից էր. հիշում եք՝ իրար հաջորդեցին երկու միջադեպ ՀՀԿ-ական գյուղապետի, նրա թիմակիցների և մյուս կողմից՝ «ՕՐՕ» դաշինքի համակիրների միջև, իշխանության ներկայացուցիչներն անգամ գործի դրեցին հրազեն՝ երիտասարդներին հասցնելով մարմնական վնասվածքներ:
Որոշ ժամանակ անց միջադեպի մասնակիցները հաշտության եկան, ու հիմա փորձ է արվում այդ կրակոցների գործը կոծկել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս գործով հարցաքննվել է փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը, որը միջադեպի մասնակից կողմերից մեկն էր, եւ բացատրել, թե հաշտվել են՝ «ամեն ինչ անցած է»: Իսկ գյուղապետի տեղակալ Տիգրան Սարգսյանը, որն ինքնաձիգից կրակոցներ էր արձակել, դեռ կալանավորված է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
103911 դիտում
23:08 24-09-2018
Ոստիկանության Զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը մի քանի ժամ հարցաքննվել է ՀՔԾ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
67568 դիտում
18:29 01-05-2017
Քյարամ Սլոյանի հայրը` Քյալաշը, կթաղվի որդու կողքին՝ Ջրառատի եզդիական գերեզմանատանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1399 դիտում
16:00 02-12-2023
Փաշինյանն այցելել է Ջրառատի նորակառույց դպրոց. շրջել է դպրոցով, ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը