211652_close_icon
views-count67571 դիտում article-date 18:29 01-05-2017

Քյարամ Սլոյանի հայրը` Քյալաշը, կթաղվի որդու կողքին՝ Ջրառատի եզդիական գերեզմանատանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` մայիսի 1-ին, երեկոյան ժամը 18:00-ին, Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում տեղի կունենա Ապրիլյան պատերազմի հերոս նահատակներից մեկի` ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի հայրիկի` Քյալաշի հոգեհանգստի արարողությունը: Իսկ հուղարկավորության արարողությունը տեղի կունենա վաղը` մայիսի 2-ին: Ք. Սլոյանը կթաղվի Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում գտնվող եզդիական ազգային գերեզմանատանը՝ իր որդու և եղբոր գերեզմանների կողքին: Հիշեցնենք, որ 2016-ի ապրիլի 2-ի լույս գիշերվա ընթացքում, կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարության ներքո ծառայող Քյարամ Սլոյանը իր զինակիցների հետ միասին կարողացավ երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհները։ Կապիտան Ուրֆանյանը, ադրբեջանական հատուկ ջոկատայինների գերազանցող ուժերի ճնշման տակ, անձնակազմին հրամայել էր հեռանալ առաջնագծից, սակայն շարքայիններ Քյարամ Սլոյանը և Ռոբերտ Աբաջյանը, չենթարկվելով հրամանատարի հրամանին, շարունակեցին պաշտապանական մարտը մինչև վերջ: Միայն Քյարամի դիակի վրայով հայկական դիրքը գրաված հակառակորդի գազազած գրոհայինները գլխատեցին և խոշտանգեցին նրա դին: Ընդամենը չորս օր առաջ` ապրիլի 27-ին, Սլոյանների գերդաստանը նշում էր Քյարամի ծննդյան 21–րդ տարեդարձը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում, Սլոյանների ընտանիքի բարեկամները նշեցին, որ Քյարամ Սլոյանին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում թաղելու առաջարկը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից, բնականաբար եղել է, սակայն Քյարամի հայրն ու ազգականների ցանկությունն այս էր, որ իրենց հերոս որդին նույնպես թաղվի ազգային գերեզմանոցում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/01/1065758/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, ապրիլի 30-ին, մի քանի օր հիվանդանոցում գտնվելուց հետո մահացել է ապրիլյան «քառօրյա պատերազմի» հերոս Քյարամ Սլոյանի հայրը՝ Քյալաշ Սլոյանը: Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր