211652_close_icon

Անդրանիկ Կարապետյանը ծանր վնասվածքից հետո մասնակցեց Եվրոպայի առաջնությանը

views-count10397 դիտում article-date 21:49 06-04-2017
Խորվաթիայի Սպլիտ քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր 85 կգ քաշայինների B խմբի պայքարում հանդես եկավ Անդրանիկ Կարապետյանը, որը Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում ստացած ծանր վնասվածքը բուժելուց հետո առաջին անգամ մտավ մրցահարթակ: Հայ ծանրորդը երկամարտի 325 կգ արդյունքով (160+165) այդ խմբում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Սա Անդրանիկ Կարապետյանի նորամուտն էր 85 կգ քաշային կարգ:

Նմանատիպ նյութեր