211652_close_icon
views-count2097 դիտում article-date 17:29 06-04-2017

2017թ. առաջին եռամսյակում Տրանսպորտի նախարարությունում ստացվել է 8658 դիմում և գրություն

2017 թ. առաջին եռամսյակում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն մուտքագրվել է 8658 դիմում և գրություն, որից 254-ը եղել են քաղաքացիների դիմումները: Դիմում-գրություններից 519-ը ստացվել են նախարարության էլեկտրոնային փոստով: Նույն ժամանակահատվածում նախարարության գործունեության ոլորտներին առնչվող հարցադրումներով նախարարի, նախարարի տեղակալների և աշխատակազմի ղեկավարի մոտ ընդունելության են եղել 10-ը քաղաքացիներ: Նախարարության լիցենզավորման գործակալության կողմից «Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրվել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության 247 լիցենզիա և ներդիր և 43 ներդիր, փոտային կապի գործունեության 1 լիցենզիա և 2 ներդիր, ինչպես նաև արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներկրման 194 լիցենզիա: Նշված ժամանակահատվածում 69 քաղաքացիներ ստացել են անվճար երթևեկության վկայականներ: Զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ նախարարության պաշտոնական կայքի միջոցով՝ առցանց, ստացվել է տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ գրավոր կամ էլեկտրոնային 80, իսկ ՀՀ ԱԺ պատգամավորներից՝ 2 հարցում: Նախարարությունում ստացված բոլոր դիմումներին, գրություններին և տեղեկություն ստանալու վերաբերյալ հարցումներին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր և էլեկտրոնային հարցումների դեպքում նախարարությունը քաղաքացիներից չի պահանջել հիմնավորել հարցումները, տեղեկատվություն տրամադրելու համար որևէ վճար ևս չի պահանջվել: Նախարարությունում գործում են և կայքում հրապարակված են «թեժ գծերի» և տեղեկատու հեռախոսահամարները, որոնցով օպերատիվ տեղեկատվություն է տրվում նաև հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների իրավիճակի, մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնելու լիցենզավորման գործընթացի, ինչպես նաև գրությունների և նամակների ընթացքի մասին: Դրանից բացի, նախարարության պաշտոնական կայքի միջոցով քաղաքացիները հնարավորություն ունեն իրենց դիմումների ընթացքին հետևել նաև առցանց: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր